Այս հարցին պատասխանելու համար, անհրաժեշտ է ունենալ երկու հարցի հստակ
պատասխան:
ԱՌԱՋԻՆ
Ի՞նչ երկիր է ԱՄՆ-ն իր էությամբ,
և
ԵՐԿՐՈՐԴ
Ի՞նչ է նշանակում Թրամփի «Ամերիկան նորից դարձնենք հզոր» լոզունգը:
Առաջին հարցի հստակ ու սպառիչ պատասխանը տվել է 2-րդ Համաշխարհային
պատերազմում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար, այնուհետև ԱՄՆ -ի
նախագահ Էյզենհաուերը:
1961թ. հունվարի 17-ի իր հրաժեշտի ելույթում, նախագահ Էյզենհաուերն ասել է
հետևյալը.
«... ԱՄՆ -ը ռազմական երկիր է, փաթեթավորված մարդու իրավունքների ու
դեմոկրատական ընտրությունների փայլփլուն ժապավեններով:
Մենք գառնիզոնային երկիր ենք, որը ղեկավարում է ռազմա-արդյունաբերական կոմպլեքսը»:
Ավելի կատարյալ հնարավոր չէ բնութագրել և տալ առաջին հարցի պատասխանը:
Հիմա երկրորդը՝ Թրամփի լոզունգի մասին:
(Բացատրեմ չոր թվերի լեզվով):
1914 թվականին ԱՄՆ-ի ՀՆԱ -ն համաշխարհային ՀՆԱ-ի մեջ կազմել է 14,6 տոկոս:
1950 թվականին՝ արդեն ԱՄՆ -ի ՀՆԱ -ն համաշխարհային մակարդակում հասել է
50,03 տոկոսի:
Այդ ցուցանիշին հասել է երկու համաշխարհային պատերազմների հետևանքով:
2024 թվականի տվյալներով, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն համաշխարհային ՀՆԱ -ի 15,2 տոկոսն է
կազմում:
Թրամփի լոզունգի իմաստն այն է, որ այս պահի 15,2 տոկոսը հասցնի 1950 թվականի մակարդակին:
Իսկ դա հնարավոր է ուրիշի տնտեսությունը քանդելու միջոցով:
Իսկ ո՞վ է այդ ուրիշը, հաստատ աղքատ, 2 տոկոս ՀՆԱ ունեցող Ռուսաստանը չէ, իր մրցակից Չինաստանն էլ չէ: Առանց ԱՄՆ-ին վնասելու, առանց ուղիղ պատերազմի մեջ մտնելու, հնարավոր չէ Չինաստանի տնտեական փլուզումը:
Մնաց ԵՄ-ը:
Ինչն էլ շատ հաջող կատարում է ՌԴ-ի հետ դաշնակցած:
ԱՄՆ-ն ունի մեկ թշնամի՝ Մեծ Բրիտանիան և մեկ մրցակից՝ Չինաստանը:
Եվ մեկ վստահելի դաշնակից՝ ՌԴ-ն:
Պատերազմն ԱՄՆ -ի համար օբյեկտիվ անհրաժեշտություն է:
Եզրակացությունը ձեզ՝ արդյոք Թրամփին պե՞տք է խաղաղությունը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ